Մեր ազգային ընտրանու կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է նախկին ֆուտբոլիստ, մեր գլխավոր թիմի երբեմնի ավագ Սարգիս Հովսեփյանը։
Նա 133 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում, որոնցից բոլորին մասնակցել է մեկնարկային րոպեներից ու փոխարինվել ընդամենը 2 անգամ։
Ընդ որում մեկը եղել է նրա հրաժեշտի հանդիպումը։
Չնայած շատ խաղերին, հավաքականի կազմում հաղթանակների թվով ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է։
Նա 38 խաղ քիչ է անցկացրել Հովսեփյանից, բայց ավելի շատ է հաղթանակ տոնել ազգային ընտրանու հետ։
Մխիթարյանը 95 անգամ է դուրս եկել խաղադաշտ ազգային հավաքականի մարզաշապիկով և հաղթանակի հասնել 31 անգամ։
Սա Հայաստանի հավաքականի տարած հաղթանակների կեսն է (251 խաղում 62 հաղթանակ)։
Ամենաշատ հաղթանակները տոնած ֆուտբոլիստների տասնյակը.
1. Հենրիխ Մխիթարյան ՝ 31 (95 հանդիպում՝ 32,6% հաղթանակի տոկոս).
2. Սարգիս Հովսեփյան՝ 26 (133 — 19,5%).
3. Գեւորգ Կազարյան՝ 25 (78 — 32,1%).
4. Վարազդատ Արոյան ՝ 24 (81-29,6%).
5. Մարկոս Պիզելի — 22 (68 — 32,4%).
6. Կառլեն Մկրտչյան -21 (56 — 37,5% ).
6. Տիգրան Բարսեղյան ՝ 21 (58 -36,2%).
6. Կամո Հովհաննիսյան ՝ 21 (80 — 26,3%).
9. Ռոբերտ Արզումանյան — 18 (75 — 24%).
9. Ռոման Բերեզովսկի — 18 (94 — 19,1%).
Ներկայիս ֆուտբոլիստներն ընդգծված են.
© Armenian Soccer 2024