Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականը ժամանել է Սկոպյե

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ` մեր ազգային թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում:

Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ: 

Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

© Armenian Soccer 2023