
«Եվրո-2024-»ի ընտրական փուլի խմբային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը տանն ընդունեց Լատվիայի ընտրանուն։
Խաղն ավարտվեց մեր ազգային թիմի հաղթանակով` 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսում` 35-րդ րոպեին հանդիպման հաշիվն Արտակ Դաշյանի փոխանցումով բացեց Նաիր Տիկնիզյանը։
Այնուհետև 67-րդ րոպեին հյուրերի կազմից հաշիվը հավասարեցրեց Լատվիայի ընտրանու ավագ Ռոբերտ Քոչարյանը Սավալնիեքսը։
Խաղավերջին` հանդիպման հիմնական ժամանակի առաջին րոպեին Լատվիայի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանն ու ազդարարեց մեր հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակը։
© Armenian Soccer 2023