![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2024/06/447757162_909159701247980_3719538368847743114_n-1024x668.jpg)
Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական խաղում մրցեց Սլովենիայի հավաքականի հետ: Խաղը կայացավ Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի 2:1 հաշվով հաղթանակով:
Արդեն 12-րդ րոպեին խաղի հաշիվը տանտերերի կազմում բացեց Յան Մլակարը: 56-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 7 րոպե անց տանտերերը դարձյալ առաջ անցան. փոխարինման դուրս գալուց 4 րոպե անց գոլով աչքի ընկավ Յոսիպ Իլիչը:
Հունիսի 7-ին Հայաստանի հավաքականը երկրորդ ընկերական խաղը կանացկացնի, այս անգամ արդեն Երևանում հյուրընկալելով Ղազախստանի հավաքականին:
© Armenian Soccer 2024