Հայաստանի ազգային հավաքականը 1 միավոր վաստակեց Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրի խաղում: Մեր ընտրանին հյուրընկալվելիս 2:2 հաշվով խաղաց Ֆարերյան կղզիների հավաքականի հետ:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։ 44-րդ րոպեին Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը ևս մեկ անգամ հայտնվեց հետապնդողի դերում․ 85-րդ րոպեին Չանչարևիչի դարպասը գրավեց Բյարտալոն։ Հայաստանի հավաքականին վերջին րոպեներին պարտությունից փրկեց Գոռ Մանվելյանը՝ խփելով իր առաջին գոլը ազգային թիմում։
Հոկտեմբերի 13-ին Պետրակովի թիմը տանը կհյուրընկալի Հս. Մակեդոնիայի հավաքականին:
© Armenian Soccer 2024