Հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը նահանջել է:
Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին 1 հորիզոնականով իջել է և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը:
Աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Արգենտինայի հավաքականը: Ֆրանսիայի ընտրանին 2-րդ, իսկ Բելգիան՝ 3-րդ տեղում է:
Ազգերի լիգայում մեր մրակիցներից լավագույն դիրքն ունի Հս. Մակեդոնիայի հավաքականը՝ 71-րդ հորիզոնականը: Լատվիան 138-րդն է, իսկ Ֆարերյան կղզիները՝ 139-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
© Armenian Soccer 2024