ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 97-րդն է։
Լավագույն տասնյակոը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որն օրերս հաղթեց նաև Կոպա Ամերիկայում։ Ֆրանսիայի հավաքականը շարունակում է մնալ երկրորդ տեղում, իսկ եռյակում տեղ է գտել Իսպանիայի հավաքականը, որը ռեկորդային 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Եվրո-2024-ի եզրափակիչ հասած Անգլիան չորրորդն է, իսկ Բրազիլիան եզրափակում է լավագույն հնգյակը։ 10-յակում են նաև Բելգիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Կոլումբիան և Իտալիան։
© Armenian Soccer 2024