Այսօր ` նոյեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը Պրիշտինայում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Նախ Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Ժիրայր Շաղոյանը։
Ապա երկրորդ խաղակեսում տանտերերը հավասարեցին հաշիվը, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Խաղավերջում Կամո Հովհաննիսյանի գոլի շնորհիվ մեր ընտրանին կրկին առավելություն ձեռք բերեց, սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին 2-րդ գոլը բաց թողեց և խաղն ավարտեց ոչ-ոքի հաշվով։
©2022 Armenian Soccer