Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում «Ուրարտուն» 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ԲԿՄԱ-ի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
«Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մովսեսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Անտոն Կիլինն ու Լեոն Սաբուան:
Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Լեռնային Արցախը», «Վանը» և «Գանձասարը», այս փուլից պայքարին կմիանան նաև «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Վերջին մասնակիցը հայտնի է դառնալու «Նոա» — «Ալաշկերտ» դիմակայությունում, որը հետաձգվել է:
© Armenian Soccer 2024