Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Գավաթ. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

Այսօր` հունվարի 12-ին, ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը։

Գավաթի խաղարկությանը մասնակցում են հետևյալ թիմերը՝

ԲԿՄԱ-ն, «Նոա», «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Փյունիկը», «Վանն» ու «Կիլիկիան» և գործող գավաթակիր «Ուրարտուն»:

Հավելենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Գավաթ խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը՝

«Ուրարտու» — ԲԿՄԱ

«Նոա» — «Արարատ-Արմենիա»

«Փյունիկ» — «Վան»

«Կիլիկիա» — «Շիրակ»

Հավելենք, որ խաղերի անցկացման հստակ ժամկետներ դեռևս չկան։

© Armenian Soccer 2024