Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Հունիսի 5-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա երկու երկրների ֆեդերացիաների նախագահների համատեղ բրիֆինգը, որի ընթացքում էլ կարվի հայտարարությունը:
© Armenian Soccer 2024