Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «ԱրարատԱրմենիա»
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Էդգար Գրիգորյան — «ԱրարատԱրմենիա»
Կամո Հովհաննիսյան — «ԱրարատԱրմենիա»
Արտակ Դաշյան — «Նոա»
Արթուր Սերոբյան — «ԱրարատԱրմենիա»
Հովհաննես Հարությունյան — «ԱրարատԱրմենիա»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ժիրայր Շաղոյան — «Դեբրեցեն» (Հունգարիա

Այսօր՝ Fastex Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:

Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

© Armenian Soccer 2024