Armenian Soccer
Armenian Soccer

Հավաքականի նախախաղային «բաց» մարզումը չեղարկվել է

Հայաստանի ազգային հավաքականը մեդիայի ներկայացուցիչների համար «բաց» մարզում չի անցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ տնային խաղից առաջ: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն:

«Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Փոխարենը հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար»,- ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ: 

Հիշեցնենք՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

© Armenian Soccer 2024