Արդեն վաղը մարտի 1-ին Վարազդատ Հարոյանը կարող է նորամուտը նշել իր նոր թիմում` չինական «Ցինդաո Ուեսթ Քոսթում»։
Այս ակումբում Հայաստանի ազգային հավաքականի ավագը կխաղա 33 համարի մարզաշապիկով։
Առաջին հանդիպումը, որին կարող է մասնակցել Հարոյանը, կլինի «Խենանի» դեմ խաղը։
Վարազդատ Հարոյանը չինական թիմ տեղափոխվել է ղազախական «Աստանայից» այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ազատ գործակալի կարգավիճակով։
© Armenian Soccer 2024