Armenian Soccer
Armenian Soccer

Գրենիկ Պետրոսյանը համալրել է «Նոայի» կազմը

22-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը համալրել է «Նոայի» կազմը։ Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ում ու «Փյունիկում»։

Հայաստանի բարձրագույն լիգայում Պետրոսյանն անցկացրել է 88 խաղ ու դարձել 16 գոլի հեղինակ։ Գրենիկ Պետրոսյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։

«Ուրախ եմ այս հնարավորության համար: Բոլոր ուժերս կներդնեմ թիմի հաջողություններին նպաստելու համար»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:

© Armenian Soccer 2024