
ՀՊԼ 4-րդ տուրը մեկնարկեց «Վեստ Արմենիա» — «Արարատ» խաղով, որում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով:
Խաղի 15-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» կազմում Ավենտիս Ավենտիսյանը կարմիր քարտով հեռացվեց: Հանդիպման հաշիվը 81-րդ րոպեին բացեց Սերոբ Գալստյանը: Հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին «Արարատի» սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեն խփել է 2-րդ գնդակը, իսկ 1 րոպե անց տանտերերի կազմում հաշիվը կրճատել է Արսեն Եղիազարյանը:
Այս հաղթանակից հետո «Արարատը» 9 միավորով գլխավորել է աղյուսակը, «Վեստ Արմենիան» դեռ միավոր չունի:
© Armenian Soccer 2024