
Ա Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Յուվենտուսին»: Գոլառատ Derby d’Italia-ն ավարտվել է ոչ-ոքի՝ 4:4 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 15-րդ րոպեին 11-մետրանոցի նշակետից բացեց միլանցիների ֆուտբոլիստ Պյոտոր Զելինսկին: 5 րոպե անց «ծեր սինյորան» վերադարձավ խաղի մեջ Դուշան Վլահովիչի գոլի շնորհիվ, 26-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2:1 հաշվով: 35-րդ րոպեին «Ինտերի» կազմում շքեղ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ բացելով այս մրցաշրջանում գոլերի հաշիվը: Մխիթարյանի գոլից 2 րոպե անց Զելինսկին դուբլի հեղինակ դարձավ, երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ աչքի ընկավ Դումֆրիսը: Խաղավերջում, սակայն, «Յուվենտուսը» 2 գոլ խփեց. դուբլով աչքի ընկավ Կենան Յիլդիզը:
Նշենք, որ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» 18 միավորով 2-րդ տեղում է, «Յուվենտուսը» 17 միավորով 3-րդն է:
© Armenian Soccer 2024