
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը տվել է ընտրանու այժմյան կազմի լավագույն խաղացողի անունը։
«Ո՞վ է Հայաստանի ներկայիս հավաքականի լավագույն խաղացողը. Իհարկե, Էդուարդ Սպերցյանը»,- ասել է Հարությունյանը Legalbet-ի հետ զրույցում։
Նշենք, որ 24-ամյա Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 խաղում, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
© Armenian Soccer 2024