Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի առաջին և երկրորդ տուրերի խաղերին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 14-ին Երևանում կընդունի Դանիայի ընտրանուն, իսկ 4 օր անց արտագնա խաղում կմրցի ֆուտզալի Ղազախստանի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է հայտացուցակը:
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով — ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Էիր-Աերո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Արամ Սարգսյան – «Երևան»
Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ խմբում, որտեղ կմրցի նաև Ալբանիայի թիմի դեմ:
Ընտրական բոլոր խմբերում առաջին տեղը գրաված 10 հավաքականները կնվաճեն Եվրո-2026-ի ուղեգիր: Եվս չորս ուղեգրեր փլեյ-օֆֆում կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024