
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երրորդ տուրում ընդունեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն։
26-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաղթում էին 4:2 հաշվով, չնայած հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը։
Այնուամենայնիվ, հանդիպման վերջին երեք րոպեի ընթացքում մեր հավաքականը երեք անգամ գրավեց պորտուգալացիների դարպասը, և խաղն ավարտվեց 5:6 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, իսկ Ժոաո Կարվալյոն դուբլ գրանցեց։
Երեք խաղից հետո Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը միավոր չի վաստակել։
© Armenian Soccer 2023