Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտբոլը կվերադառնա՞ «Հրազդան» ստադիոն

Մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցային իր էջերում գրել է, որ «Հրազդան» ստադիոնում այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Ըստ նրա լուրերի՝ խաղադաշտի խոտածածկի որակը լավ վիճակում է, իսկ մոտ ժամանակներս վերանորոգվելու են հանդերձարանները։

Ֆուտբոլային ինսայդերը հայտնում է նաև, որ այժմ «Հրազդանում» մարզվում է Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» և չի բացառվում, որ 2024/25 մրցաշրջանում տնային խաղերն անցկացնի այս մարզադաշտում, որտեղ ֆուտբոլ չի եղել 2015 թվականի օգոստոսից ի վեր:

© Armenian Soccer 2024