
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 32-ամյա ֆրանսիացի պաշտպան Թեդի Մեզագի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու պաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Մոնպելյեում» և «Մարտիգում», բելգիական «Մուսկրոնում», անգլիական «Լեյթոնում», ռումինական «Դինամո» Բուխարեստում, իսրայելական «Հապոել» Ռաանայում, բուլղարական «Բերոեում» և թուրքական «Էյուփսփորում»:
Մեզագն «Արարատում» կխաղա 4 համարի մարզաշապիկով:
© Armenian Soccer 2023