Armenian Soccer
Armenian Soccer

Fatsex ՊԼ. «Նոան» ջախջախեց «Վանին»

Fastex Պրեմիեր 12-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյան մարզադաշտում հյուրընկալել է «Վանին» և 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:

Խաղի հաշիվը բացվել է10-րդ րոպեին, «Նոայի» կազմում աչքի է ընկել պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։ Առաջին խաղակեսին ավելացրած 2-րդ րոպեին Ուլադ Օմարը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Երկորորդ խաղակեսի վերջնամասում «Նոան» ևս 3 գնդակ է ուղարկել «չարենցավանցիների» դարպասը: 75-րդ րոպեին աչքի է ընկել Գուդմունդուր Թորարինսոնը, 2 րոպե անց Մաթեուս Այասը հաշիվը դարձրել է խոշոր, իսկ 90+3-րդ րոպեին Էրալդո Չինարին խփել է 5-րդ գնդակն ու դրել խաղի վերջակետը:

Այս հաղթանակից հետո «Նոան» 16 միավոր է հավաքել ու բարձրացել 4-րդ տեղ, «Վանը» 17 միավորով 3-րդ տեղում է:

© Armenian Soccer 2024