Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու» — «Արարատ» խաղով: Տանտերերը նվազագույն հաշվով հաղթանակի հասան:
Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Սիմոնյանը:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 29 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արարատը» 13 միավորով 7-րդ հորիզոնականում է:
© Armenian Soccer 2024