Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. «Ուրարտուն» հաղթեց 10 հոգով մնացած «Վանին»

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղային առաջին օրն ավարտվեց «Ուրարտու» — «Վան» խաղով: Երևանյան թիմը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «չարենցավանցիներին»:

17-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում խաղի հաշիվը բացեց Սերգեյ Մկրտչյանը: 35-րդ րոպեին «Վանը» մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտով հեռացվեց Մոմո Տուրեն: 43-րդ րոպեին Օկոնկվոն մեկ հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում տանտերերը ևս 2 անգամ գրավեցին մրցակցի դարպասը. 59-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Իգնատևը, 87-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Արտյոմ Պոլյարուսը:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վանը» 17 միավորով 4-րդն է:

© Armenian Soccer 2024