Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի վերջին խաղում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Գանձասարին»։
Տանտերերի կազմում 29-րդ րոպեին Զախար Տարասենկոյի փոխանցումից հետո հաշիվը բացել է Արթուր Դանիելյանը: Եվս մեկ գնդակ ավելացված առաջին րոպեին խփել է Արթուր Իսրայելյանը։ Նշենք, որ հյուրերը 64-րդ րքպեից խաղացել են 10 հոգով. 2-րդ դեղինով հեռացվել է Կադեր Տրաորեն:
Այս հաղթանակից հետո «Վեստ Արմենիան» 6 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարը» 1 միավորով վերջին տեղում է։
© Armenian Soccer 2024