Fastex ՊԼ 19-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և պարտվել 2:3 հաշվով։
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել են հյուրերը. աչքի է ընկել Մարտին Գրիգորյանը: 1 րոպե անց «Արարատի» կազմում Հիլարիոն Գուռը հավասարեցրել է հաշիվը, իսկ 20-րդ րոպեին դարձել դուբլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում «Վեստ Արմենիան» ևս 2 գնդակ է ուղարկել տանտերերի դարպասը. աչքի են ընկել Զախար Տարասենկոն ու Արթուր Քարտաշյանը:
Այս խաղից հետո «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ հորիզոնականում է, «Արարատը» 15 միավորով նահանջեց 9-րդ տեղ:
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024