Fastex ՊԼ 12-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Ուրարտուին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով խաղացել:
Հանդիպման հաշիվը բացվել է 14-րդ րոպեին. տանտերերի կազմում ինքնագոլ է գրանցել պաշտպան Արմեն Սարգսյանը: Երկրորդ խաղակեսում «Վեստ Արմենիային» հաջողվել է ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել. 53-րդ րոպեին գոլ է խփել Տիգրան Այունցը, 63-րդին՝ Հաջի Դրամեն: Սակայն ավելացրած 6-րդ րոպեին Իվան Իգնատևը գոլ է խփել և փրկել «Ուրարտուին» պարտությունից:
Այս ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» 26 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վեստ Արմենիան» 7 միավորով 9-րդն է:
© Armenian Soccer 2024