Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» առաջին խաղն է անցկացրել նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Վեստ Արմենիային»:
Խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին Դոնալդ Կոդիայի փոխանցումից հետո բացել է Ռաֆիկ Միսակյանը: 90+6-րդ րոպեին էլ աչքի է ընկել հենց Կոդիան:
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 13 միավորով 7-րդ տեղում է, «Վեստ Արմենիան» 6 միավորով 9-րդն է:
© Armenian Soccer 2024