Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը մեկնարկել է «Վան» — «Փյունիկ» խաղով: Գործող չեմպիոնը մրցակցի հարկի տակ հաղթել է 3:1 հաշվով:
Հյուրերի կազմում գոլերով աչքի են ընկել Ագդոն Մենեզեսը, Խամես Սանթոսը և Խոսե Կարաբալյոն։ Հանդիպման վերջին րոպեներին տանտերերի կազմում հաշիվը կրճատել է փոխարինման մտած Կաջալի Դրամեհը, սակայն ավելին անել չի հաջողվել:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 19 միավորով ընթանում է 2-րդ տեղում: «Վանը» 17 միավորով 4-րդ հորիզոնականում է։
© Armenian Soccer 2024