Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում խաղային առաջին օրն ավարտվեց «Վեստ Արմենիա» — «Փյունիկ» խաղով: Հանդիպումը կայացավ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում և ավարտվեց գործող չեմպիոնի 3:1 հաշվով հաղթանակով:
«Փյունիկի» կազմում 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ագդոն Մենեզեսը, 38-րդ րոպեին Օտուբանջոն կրկանապատկեց առավելությունը: «Վեստ Արմենիայի» կազմում 64-րդ րոպեին Արթուր Դանիելյանը մեկ գնդակ հետ բերեց, սակայն հանդիպման վերջակետն 8-րդ րոպեին խփած գոլով դրեց Սերժ Դեբլեն:
Այսպիսով, «Փյունիկը» տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակը և 4 խաղերից հետո 7 միավորով 7-րդ տեղում է: «Վեստ Արմենիան» առանց միավորի է և եզրափակում է աղյուսակը:
© Armenian Soccer 2024