Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. նորամուտի գոլ, հեթ-տրիկ. «Նոան» առանց բարդության ջախջախել է «Գանձասարին»

Fastex ՊԼ 1-ին տուրից հետաձգված խաղում «Նոան» ընդունել է Կապանի «Գանձասարին» և 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էրալդ Չինարին՝ աչքի ընկնելով 6-րդ, 11-րդ և 29-րդ րոպեներին:

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Գոնսալու Գրեգորիոն, մեկական գոլ են խփել Արտյոմ Ավանեսյանը և Զավեն Խուդավերդյանը: Նշենք, որ փոխարինման դուրս եկած 17-ամյա Խուդավերդյանն իր առաջին գոլն է խփել «Նոայում» և Պրեմիեր լիգայում:

Այս խաղից հետո «Նոան» անընդմեջ հաղթանակների թիվը հասցրել է 9-ի և 37 միավորով 2-րդ տեղում է: «Գանձասարը» 2 միավորով վերջինն է աղյուսակում:

Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024