Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Աբովյանի Վահագն Թումասյան մարզադաշտում «Ալաշկերտը» հյուրընկալել է «Նոային»։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի ջախջախիչ՝ 6:0 հաշվով հաղթանակով։
«Նոայի» կազմում դուբլ են գրանցել Գոնսալո Գրեգորիոն (19՛, 56՛) և Էրալդո Չինարին (45+3՛, 89՛), մեկական անգամ աչքի են ընկել Ուրալդ Օմարը (41՛) և Մարկոս Պեդրոն (85՛):
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: «Ալաշկերտը» 10-րդն է 6 միավորով:
© Armenian Soccer 2024