Fastex ՊԼ 3-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» հյուրընկալելիս գոլառատ խաղուն խոշոր հաշվով ջախջախել է «Վեստ Արմենիային» (7։1)։
Տանտերերի կազմում պոկեր է ձևակերպել Գոնսալո Գրեգորիոն, մեկական անգամ աչքի են ընկել Վիրջիլ Պինսոնը, Գոնսալո Սիլվան և Ուլադ Օմարը։ Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Մարտին Գրիգորյանը։
Այս խաղից հետո «Նոան» ներքին առաջնությունում անընդմեջ հաղթականների շարքը հասցրեց 10-ի՝ 40 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Արմենիան» 17 միավերով 8-րդ տեղում է։
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024