Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրն ավարտվեց ԲԿՄԱ — «Ուրարտու» խաղով: Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում գրանցվեց 2:1 հաշիվ՝ հօգուտ «բանակայինների»:
Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին. «Ուրարտուի» կազմում սեփական դարպասը գրավեց պաշտպան Էրիկ Փիլոյանը: 38-րդ րոպեին Արտեմ Պոլյարուսը վերականգնեց հաշվի հավասարությունը: 73-րդ րոպեին «Ուրարտուն» մնաց 10 հոգով. 2-րդ դեղինը ստացավ ու հեռացվեց Սերգեյ Մկրտչյանը: Ավելացրած 4-րդ րոպեին Կառլեն Հովհաննիսյանը գրավեց Մելիխովի դարպասն ոև ընթացիկ առաջնությունում 2-րդ հաղթանակն ապահովեց ԲԿՄԱ-ի համար:
7 խաղից հետո վաստակած 7 միավորով ԲԿՄԱ-ն 7-րդ տեղում է, «Ուրարտուն» նույնքան խաղից հետո 13 միավորով 3-րդն է:
© Armenian Soccer 2024