
Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Գանձասարն» ընդունել է «Ալաշկերտին»: Խաղն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլը 12-րդ րոպեին խփել է Պետրոս Ավետիսյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
«Ալաշկերտը» 2-րդ հաղթանակն է տոնել ընթացիկ մրցաշրջանում և 11 խաղերից հետո վաստակած 9 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: «Գանձասարն» ընդամենը 1 միավոր ունի և վերջին՝ 11-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024