Armenian Soccer
Armenian Soccer

ՖԱՖ-ը ակցիաներ է իրականացրել «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ», «Շիրակ» — «Գանձասար» խաղերի ժամանակ

«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական շարժումը գրառում է կատարել հոկտեմբերի 31-ին Fastex ՊԼ 14-րդ տուրի մեկնարկային խաղերում իրականացրած բողոքի ակցիաների վերաբերյալ:

«Այսօր ՀՊԼ 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» և «Շիրակ» — «Գանձասար» խաղերի ընթացքում իրականացված բողոքի ակցիաներով մեկնարկեցինք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին ուղղված մեր հերթական գործողությունները «Քո ժամանակը եկել է» և «Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է» խորագրերի ներքո։
Մեր գործողությունները նպատակ ունեն ի ցույց դնել, այն փաստը որ ֆուտբոլում առկա խնդիրները միայն երկրպագուներինը չեն և ակումբները նույնպես պետք է իրենց լուման ունենան հայկական ֆուտբոլի առողջացման գործում, իսկ ՀՖՖ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը իբրև ոչինչ չի եղել և ամեն բան ընթանում է բնականոն հունով խաբկանք է։
Մեր գործողությունները լինելու են բազմակողմանի և շարունակական, մինչև վերջնական նպատակի իրագործումը ՀՖՖ ղեկավարության հրաժարականը»,- գրված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում:

© Armenian Soccer 2024