Armenian Soccer
Armenian Soccer

Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի 2022/23թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի կազմը, որն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ` Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ)

Պաշտպաններ` Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Մոզես (ԲԿՄԱ), Գեորգի Ջիկիա («Սպարտակ») Դուգլաս Սանթոս («Զենիթ»)

Կիսապաշտպաններ` Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Վենդել («Զենիթ»), Ռուսլան Լիտվինով («Սպարտակ»)

Հարձակվողներ` Ֆյոդր Չալով (ԲԿՄԱ), Մալկոմ («Զենիթ»), Քուինսի Պրոմես («Սպարտակ»)

© Armenian Soccer 2023