Armenian Soccer
Armenian Soccer

Էդգար Փիլոյանը տեղափոխվել է Բուլղարիայի առաջնություն

«Վանի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Փիլոյանը կարիերան կշարունակի բուլղարական «Բոտևում»: Այս մասին հայտնել է Պլովդիվը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին ռուսարական «Կրասնոդար-2»-ից էր տեղափոխվել չարենցավանյան ակումբ:

Հիշեցնենք, որ այս տարի Փիլոյանը առաջին անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաք, սակայն խաղի դեռևս չի մասնակցել:

© Armenian Soccer 2024