Armenian Soccer
Armenian Soccer

Էդգար Մովսեսյանը վերադարձել է «Ուրարտու»

«Ուրարտուն» հայտարարել է հարձակվող Էդգար Մովսեսյանի հետ պայմանագիր կնքելու մասին: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում: Մովսեսյանը «Ուրարտու» է տեղափոխվել «Նոայից», որի կազմում անցած մրցաշրջանում 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել 33 խաղում:

Հարազատ ակումբ վերադառնալուց հետո ֆուտբոլիստն առաջին մեկնաբանությունն է տվել. «Տպավորություններս շատ լավ են, քանի որ այստեղ եմ սկսել իմ ֆուտբոլային կարիերան: Թե մարզչական շտաբը, թե՛ տղաները շատ լավ են ընդունել ինձ: Ծանոթ եմ «Ուրարտուի» կազմին, տաղանդավոր ֆուտբոլիստներ կան թիմում»:

© Armenian Soccer 2024