Դավիթ Մանոյանն ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
32-ամյա հայ ֆուտբոլիստը երևանյան ակումբին միացել էր 2020/21 մրցաշրջանից առաջ: Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 84 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Փորձառու խաղացողը վերջին տարիներին մեծ ներդրում է ունեցել թիմի գրանցած առաջընթացում՝ 2020/21 մրցաշրջանում օգնելով «Արարատին» դառնալ Հայաստանի գավաթակիր։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիթ Մանոյանին` ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում։
© Armenian Soccer 2023