
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆուտբոլիստի տեղափոխության մասին կհայտարարվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք՝ Դաշյանը 2021-ի դեկտեմբերին է միացել «Փյունիկին»: Ֆուտբոլիստը վերջերս է շարք վերադարձել անրակոսկրի վնասվածքից հետո:
© Armenian Soccer 2024