Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:
Արդեն հայտնի են վճռորոշ դիմակայության գլխավոր մրցավարն ու պատվիրակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Արման Մանուկյանը:
Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է 18:00-ին:
© Armenian Soccer 2024