ՉԼ Լիգայի փուլի 5-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր իտալական «Միլանին» և պարտվեց 2:3 հաշվով:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեցին հյուրերը. աչքի ընկավ Կրիստիան Պուլիշիչը: 3 րոպե անց փայլուն գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բասեղյանը: 2-րդ խաղակեսում «Միլանը» ևս երկու գոլ խփեց, «Սլովանը» կարողացավ պատասխանել ընդամենը մեկով. Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Նինո Մարցելին:
«Սլովանը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024