Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. «Ուրարտուն» մեկնարկեց պարտությամբ

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի անդրանիկ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց բոսնիական «Զրինսկիին»:

Հանդիպումն ավարտվեց մեր չեմպիոնի նվազագույն հաշվով պարտությամբ։
Հարկ է նշել, որ Դմիտրի Գունկոյի սաները բավականին լավ հանդես եկան և նույնիսկ հնարավորություն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն հանդիպման վերջնամասում` 89-րդ րոպեին սեփական դարպասում գոլ բաց թողեցին։

Խաղը լարված մթնոլորտում ընթացավ, ինչի արդյունքում մրցավարը ստիպված եղավ ցուցադրել 7 դեղին քարտ, որից 2-ը` հայկական ակումբի ֆուտբոլիստներին։ Զգուշացվեցին Հայաստանի չեմպիոնի ավագ Ժիրայր Մարգարյանն ու Եվգենի Ցիմբալյուկը։

Անկախ արդյունքից, երկրորդ փուլ դուրս եկողը հայտնի կդառնա պատասխան խաղում, որը կկայանա Բոսնիայում, հուլիսի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։

© Armenian Soccer 2023