Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. «Փյունիկը» պարտվեց ու պայքարը կշարունակի ԿԼ-ում

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը նվազագույն հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին» ու պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: Երևանյան խաղի միակ գոլը խփեց ավելացված ժամանակում, 11-մետրանոցի նշակետից:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոնը կխաղա «Սլովան»/«Ստրուգա» զույգի պարտվողի հետ: Այս թիմերի միջև առաջին խաղում 4:2 հաշվով հաղթել է «Սլովանը»:

© Armenian Soccer 2024