Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Սոսիեդադին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
Արսեն Զախարյանն էլ հյուրերի կազմից էր խաղն սկսել մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 77-րդ րոպեին։
«Ռեալ Սոսիեդադն» ու «Ինտերը» հավասար 12-ական միավորով զբաղեցրին խմբում 1-2-րդ հորիզոնականները և կշարունակեն ելույթները ՉԼ հաջորդ փուլում։
© Armenian Soccer 2023