Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է գերմանական «ՌԲ Լայպցիգին»: Հանդիպման միակ գոլը խփվել է 27-րդ րոպեին. սեփական դարպասը գրավել է Կաստելո Լուկեբան:
«Ինտերի» կազմում 76-րդ րոպեից փոխարինման է մտել Հենրիխ Մխիթարյանը, որը հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին գոլ է խփել, սակայն դա չի արձանագրվել, քանի որ փոխանցումը կատարելուց անմիջապես առաջ Մարկուս Թյուրամը խախտում էր թույլ տվել:
«Ինտերը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և այս պահին գլխավորում է Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024