Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղում ուժերը չափեցին «Ինտերն» ու «Միլանը»:
Խաղն ավարտվեց ներաձուրիների հաղթանակով ` 2:0 հաշվով։
«Ինտերի» կազմից խաղի հաշիվը բացեց Էդին Ջեկոն, իսկ նրանց առավելությունը հիանալի վարպետությամբ խփած գոլով կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը։
Գոլի տեսանյութն` ԱՅՍՏԵՂ։
Վերջինս խաղին մասնակցել է մեկնարկից, դեղին քարտ ստացել առաջին խաղակեսի վերջնամասում ու փոխարինվել 62-րդ րոպեին։ Նա ճանաչվել է նաև հանդիպման լավագույն խաղացող։
Հարկ է հիշեցնել, որ Հենրիխ Մխիթարյանը հայ առաջին ֆուտբոլիստն է, որը հանդես եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Արդեն նաև առաջինն ու միակը, որը գոլ է հեղինակել մրցաշարի այս փուլում։
Այս հաղթանակով «Ինտերը» եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց, սակայն ամեն բան կորոշվի 2-րդ խաղում, որը կկայանա մայիսի 16-ին։ Դաշտի տերը կլինի «Ինտերն», իսկ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
© Armenian Soccer 2023