Չեմպիոնների լիգայի 2022/23թթ. խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն ` 1:0 հաշվով հաղթեց «Միլանին» ու 2010 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։
Հանդիպման միակ գոլը հեղինակել է աշխարհի չեմպիոն, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը։
Թիմերի միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր «Ներաձուրիների» հաղթանակով` 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ այդ մրցավեճում 2-րդ գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը։
Վերջինս այս խաղում էլ «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով 44-րդ րոպեին ստիպված էր փոխարինվել։
Հուսանք Հենրիխը կկարողանա մինչև եզրափակիչ ապաքինվել և մասնակցել եվրոպական ամենագլխավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, այսպիսով հասնելով հերթական պատմական նվաճմանը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։
Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք խաղում, որտեղ մրցելու են «Մանչեսթեր Սիթին» ու գործող չեմպիոն «Ռեալը»։
© Armenian Soccer 2023